ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նախագծի դրույթներից շատերն իրենց համար ընդունելի են: «Մասնավորապես դրանք 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է, ընտրողների ցուցակները հրապարակելը եւ այլն»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ դրույթների շուրջ ԲՀԿ-ն կկարողանա ՀԱԿ-ի հետ համագործակցել: Սակայն Զոհրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը դեռ չի քննարկել այս հարցը. «Այս ամենն իմ անձնական տեսակետն է, բայց կան դրույթներ, որոնց վերաբերյալ մենք կգանք համաձայնության»:
ԸՆԴՈՒՆԵԼԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ