Կառավարությունը ցանկանում է առաջիկայում ստեղծել «Որակի եւ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ»: Կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է այս որոշման նախագիծը: Իսկ այդ խորհրդի կազմում նախատեսված է, որ ընդգրկվեն վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ առողջապահության, գյուղատնտեսության, տրանսպորտի եւ կապի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության փոխնախարարները, նաեւ՝ Չափագիտության ազգային ինստիտուտի, Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեններն ու այլ չինովնիկներ: Իսկ այդ խորհուրդը պատրաստվում է «որակի ենթակառուցվածքների հարցերի» եւ ընդհանրապես, նման հարցերի վերաբերյալ խորհրդատվություններ ներկայացնել կառավարությանը:
ԵՎՍ ՄԵԿ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ