Կարո Կարապետյանի և Գոհար Ենոքյանի «հակամարտության» մասին տեղյակ են եղել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Սերժ Սարգսյանը. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի՝ մեծ աղմուկ բարձրացրած ձերբակալության արմատները ձգվում են մինչեւ 2011 թվականը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մոտ 4 տարի առաջ ԱԺ արդեն նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը 5-6 մլն դոլար գումար է տվել Գոհարիկ Ենոքյանի եղբոր խնամուն եւ փեսային՝ Խաժակ եւ Արտակ Բադալյաններին, որպեսզի նրանք ներդնեն Ենոքյանին պատկանող, բայց նրա եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի կողմից «աշխատեցվող» տարադրամի փոխանակման կետում՝ վերադարձնելու պայմանով:

Սակայն մինչ օրս այդ գումարը հետ չեն տվել Կարապետյանին, ինչից առաջացել է վիճաբանություն թվարկվածների միջեւ: Գոհարիկ Ենոքյանի եղբորորդին կալանավորվել է խարդախության մեղադրանքով եւ այլն: Բայց ՀՀ ոստիկանության քննչական վարչության նախկին պետ, ՀՀ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը այս գործին ընթացք չի տվել:

Եւ միայն վերջերս, երբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մի շարք գործեր, որոնք նախկինում կարճվել են կամ կասեցվել, հրահանգեց ուղարկել հատուկ քննչական ծառայություն՝ օբյեկտիվ քննության, պատգամավոր Ենոքյանի փեսան ու եղբոր խնամին ցուցմունքներ տվեցին Ենոքյանի դեմ` հայտնելով, որ նա մտադրություն է ունեցել կազմակերպել Կարո Կարապետյանի սպանությունը, որպեսզի գումարի հարցը փակվի: Նշվում է, որ նույնիսկ 3 ձայնագրություն կա այդ մասին: Իսկ Ենոքյանի փաստաբանը շարունակում է պնդել, որ գործը շինծու է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս