Սերժ Սարգսյանն ու ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը Մոսկվայում վերջնականապես կորոշեն` որքան կբարձրանա էլէներգիայի սակագինը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այս շաբաթվա սկզբին մեկնել է Մոսկվա: Նախատեսվում է, որ Մոսկվայում, երբ այնտեղ կժամանի նաեւ Սերժ Սարգսյանը, վերջնականապես պետք է որոշվի, թե, ի վերջո, որքան պիտի բարձրանա սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը` վեց դրամ մեկ կիլովատը, թե տասը դրամ:

Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի մասնագետները սակագնի թանկացման երկու հայտ են պատրաստել, որոնցից մեկը հաշվարկված է վեց դրամի թանկացման համար, մյուսը` տասը: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 8-9-ը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, վերջնականապես կհստակեցվեն ՀԷՑ-ի հետագա ճակատագրի հետ կապված բոլոր հարցերը: Ըստ այդմ, էլէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կներկայացվի կա՛մ ուրբաթ օրը` մայիսի 8-ին, կա՛մ էլ եկող շաբաթվա սկզբին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս