«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրակրթական դպրոցներում դժգոհության նոր ալիք է բարձրացել: Ուսուցիչները եւ աշակերտները դարձել են ԿԳՆ-ի, ՊՆ-ի եւ «Երկրապահի» միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի «գերին»: Մեզ տեղեկություններ են հասել, որ ուսուցիչներին եւ աշակերտներին հանգստյան օրերին ռազմահայրենասիրական կրթության շրջանակներում տանում են ԵԿՄ՝ դասընթացների: Հանգստյան օրերին պարապմունքների գնալուց դժգոհ են թե աշակերտները, թե ուսուցիչները:
Մասնավոր զրույցներում նրանք նշում են, որ «գեներալ Մանվելի փիառի պատճառով իրենց հանգստյան օրը «հարամվում է», ի՞նչ կարիք կա գնալ ԵԿՄ, այդ ի՞նչ է անում Մանվելը, որ ՊՆ-ն եւ ԿԳՆ-ն չեն կարողանում անել ռազմագիտության դասերին: Մանկավարժները վախենում են բողոքել ղեկավարությանը, քանի որ այդպես կարող են կանգնել աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Մեկ բան հստակ է՝ զոռով հայրենասեր չես դարձնի, բայց նման քայլերով հաստատ կստիպես հայրենիքից հիասթափվել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: