Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) չի հանձնվի. նա նոր ֆիլմ է նկարահանելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, նախօրեին ազատ է արձակվել: Նա կալանավորվել էր փետրվարի 2-ին` խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով: Հ. Հակոբյանն, ինչպես հայտնի է, սկսել է իր ուժերը փորձել կինոարտադրությունում: Նրա առաջին ֆիլմը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, ըստ որոշ գնահատականների, եղել է նրա կալանավորման իրական պատճառը:

Ասում են, որ եթե այն էկրան բարձրանար, ապա կանարգեր ցեղասպանության զոհերի հիշատակը: Իսկ Հակոբ Հակոբյանը որոշել է չհանձնվել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել: «Կրոնական, հայ եկեղեցական ֆիլմ է լինելու, Քրիստոսն էլ կա ֆիլմի մեջ, հիմա այդ սցենարն ենք պատրաստել, օգտվել ենք Աստվածաշնչից, մասնագետների, պատմաբանների, աստվածաբանների հետ պետք է հանդիպենք եւ քննարկենք, տեսնենք` ինչ կարող ենք անել»,- ասել է Հակոբյանը: Մի խոսքով, եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա Հակոբյանը գուցե տեղափոխվի Հոլիվուդ. այնտեղ ավելի ապահով է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս