Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը բանկերին միլիոնների հասնող պարտքեր ունի. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Աժ պատգամավոր Ռուբեն Սադոյանը հայաստանյան բանկերին միլիոնների հասնող պարտքեր ունի: Վերջերս տեղեկացանք, որ բանկերը չկարողանալով ստանալ իրենց գումարները դատի են տվել պատգամավորին: ՀՀ Կենտրոն ևՆորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի վարույթում է գտնվում «Ամերիա» բանկի հայցն ընդդեմ Աժ պատգամավորի:

Նկատի ունենալով, որ Խանդանյանը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնիի խնամին է, կարելի է ենթադրել, թե ո՞ր ուղղությամբ կարող է փչել «արդարադատության» քամին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Գագիկ Բեգլարյանը Ռուբեն Սադոյանի հովանավորն է, ինչպես նաև Սադոյան եղբայրների ընտանեկան քավորը: Այնպես որ, ամենևին էլ պատահական չէ, որ Սադոյանի գործը քննելու է Բեգլարյանի խնամի Խանդանյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս