«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին մի առ ժամանակ Հայաստանում չի լինելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա մեկնել է Բուլղարիա` այնտեղ գտնվող իր հանքային ջրերի գործարանի գործերը կարգավորելու համար: Ինչպես հայտնի է՝ դեռեւս 2009-ին Գագիկ Ծառուկյանը գնել էր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայից քիչ հեռու գտնվող հանքային ջրերի գործարանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, որը ասաց. «Բնականաբար ես տեղյակ չեմ, թե որտեղ է գտնվում պարոն Ծառուկյանը, բայց մասնավոր այցով է մեկնել արտերկիր»:
Մեր այն հարցին, թե Ծառուկյանն ինչպես է վերաբերվում իր նախկին կուսակցի` Գոհարիկ Ենոքյանի կալանավորմանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ նրա՝ երկրում չլինելու պատճառով չի կարող ճշտել նրա տեսակետը եւ փոխանցել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: