Որքան հարկ են վճարել պաշտոնյաներին պատկանող սուպերմարկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` պարենային և ոչ պարենային ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունները` սուպերմարկետները, խոշոր հարկատուներ են: Armlur.am-ը ներկայացնում է, թե 2015-ի առաջին եռամսյակում որքան հարկ են վճարել խոշոր սուպերմարկետները:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը և առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական ներկրողն է Հայաստանում, 2015-ի առաջին եռամսյակում այս ընկերությունը պետբյուջե 3 մլրդ 931 մլն դրամ հարկ է վճարել:

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» Գրուպը  գտնվում է 160-րդ հորիզոնականում և պետբյուջե վճարել է 153 մլն 362 հազար դրամ:

«Բիզնես Լիդեր Հոլդինգ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «Մոսկվիչկա» սուպերմարկետների  ցանցը, որն այլևս չի գործում, այս ցանկում ընդգրկված չի եղել: Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող սուպերմարկետը 2014-ին եղել է 773-րդ հորիզոնականում և վճարել 137 մլն 593 հազար դրամ հարկ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանին պատկանող «Կրպակ» սուպերմարկետը 2015-ի առաջին եռամսյակում պետբյուջե վճարել է 43 մլն 913 հազար դրամ հարկ և գտնվում է խոշոր հարկատուների 527-րդ հորիզոնականում:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Նոր Զովք» սուպերմարկետը 2015թ. պետբյուջե վճարել է 82 մլն 108 հազար հարկ և գտնվում է 295-րդ հորիզոնականում:




Լրահոս