«Չարաճճի չեմ եղել, բայց բանիմաց չարություններ շատ եմ արել, օրինակ՝ ստուգողական աշխատանք են հանձնարարել, չեմ գրել»:
Երեւում է, էլի, որ Գալուստ Սահակյանը մանկուց է սիրել հանձնարարությունները չկատարել: Իհարկե, դասերից էլ փախած կլինի, պարզապես ամաչում է խոստովանել: Իսկ այսօր նրա կարգավիճակում նախկին դպրոցական հանձնարարությունները վերածվել են պաշտոնական պարտականությունների: Այսինքն՝ օրենքը նրան հանձնարարում է աշխատել, իսկ Գրիգորիչը «բանիմաց չարաճճիությամբ» շրջանցում է այն: Եթե այսպես շարունակվի, մասնագիտությամբ ուսուցիչ Սահակյանը մի օր էլ կհայտարարի, որ իրեն օրենքից դուրս է դնում՝ դրանից բխող բոլոր հետեւություններով: Առաջ, Հայաստա՛ն: