43-ամյա արմավիրցին պատմել է` ինչպես է սպանել գյուղացուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին` ժամը 19:30-ին, Ոստիկանության Արմավիրի բաժին Մեծամորի մի բնակչից ահազանգ ստացվեց, որ Մեծամորից դեպի Հայկավան գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհին գտել է համագյուղացու դին: Մահացածը Էդվարդ Մելիքյանն էր` մարմնի և պարանոցի շրջանում արնազեղման ձևով վնասվածքներով:

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` սպանության հատկանիշներով: Դեպքի հաջորդ օրը ոստիկանության Մեծամորի բաժին բերման ենթարկվեց Մրգաշատ գյուղի 43-ամյա բնակիչ Հովսեփ Սարգսյանը: Հովսեփ Սարգսյանը կալանավորված է: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս