
Գերմանական Chronos ընկերությունը YouTube պորտալում 7 րոպե տևողությամբ արխիվային գունավոր տեսանյութ է հրապարակել հետպատերազմյան Բեռլինից: Տեսանյութում, որը արվել է անհայտ օպերատորի կողմից, ցուցադրվում են Գերմանիայի զանգվածային ավերածություններն ու հասարակ բեռլինցիների առօրյա կյանքը:
Տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ դրանում գրանցված իրադարձությունները վերագրվում են 1945 թ.-ի ամռանը: Այդ ժամանակ Գերմանիայի մայրաքաղաքն արդեն 4 մասի է բաժանված եղել դաշնակիցների միջև, իսկ Բեռլինում հայտնվել են ռուսաց լեզվով փողոցների անուններով ցուցանակներ: