
Համացանցում հայտնվել է Սիրիայի Հալեպ քաղաքի երկնքից արված տեսանյութը: Տեսանյութում ի ցույց է դրված ավերակների վերածված քաղաքը:
Հիշեցնենք, որ Հալեպը Սիրիայի Արաբական Հանրապետության խոշորագույն քաղաքներից է: Գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում, Հալեպի մարզի վարչական կենտրոնն է։ Սիրիայի ամենամեծ հայկական գաղութ ունեցող քաղաքն էր: Նախքան Սիրիական ճգնաժամը, տարբեր գնահատականներով, այստեղ ապրում էր 40-60 հազար հայ։