
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը երեկ ներկա է գտնվել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Յուվենտուս»- «Ռեալ» հանդիպմանը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ Դեշամը որոշել է անձամբ հետևել Ռաֆայել Վարանի և Պատրիս Էվրայի գործողություններին, ում ցանկանում է ընդգրկել ազգային թիմի կազմում: