Ռուսական գազ ներմուծող թուրքական ընկերություններն ավելի քիչ զեղչեր են ստացել, քան ակնկալում էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական գազի ներմուծող մասնավոր թուրքական ընկերություններն այնքան էլ գոհ չեն «Գազպրոմի» հետ բանակցությունների արդյունքներից.  2015 թ քննարկումը սկսվել է ուշ ու բարդ ընթացք է ունեցել, արդյունքում անգամ զեղչով գազի գինն, այնուամենայնիվ, եղել է ավելի բարձր, քան Ուկրաինայի ու Գերմանիայի համար, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Թուրքիայից մասնավոր ներկրողներից մեկը:

Ապրիլ ամսվա վերջին ավարտվել են Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ «Գազպրոմի» բանակցությունները: Բանակցությունների արդյունքում՝թուրքական կողմին հաջողվել է գազի զեղչ ստանալ:

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել էր «Կոմերսանը» թերթը, մինչ այդ թուրք ներմուծողները ստիպված էին 2014 թ գազի համար վճարել մինչև 374 դոլար հազար խորանարդ մետրի համար: Իսկ այժմ առաջին կիսամյակի համար գինը կկազմի մինչև 300 դոլար հազար խմ համար, իսկ երկրորդ կիսամյակի համար կկազմի 260 դոլար:




Լրահոս