ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս երկքաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն: Երբ քաղաքացին ունի երկքաղաքացիություն, արդյոք նա իրավունք ունի ընտրություն կատարել, անձամբ որոշել, թե որ պետության բանակում ծառայի:

Աննա Բադալյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ըստ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան տասներկու ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան տասնութ ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սփյուռքի նախարարության ներկայացրած պարզաբանումն այդպես էլ, ըստ էության, չի պատասխանում Աննա Բադալյանին հուզող հարցին: Ամեն դեպքում, կարծում ենք, որպես իրական հայորդի՝ յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է իր պարտքը մատուցի նախ եւ առաջ իր հայրենիքին` Հայաստանի Հանրապետությանը:




Լրահոս