
Բրիտանական երգչուհի Ադելը որդի է ունեցել։ Ըստ զույգի մոտ գտնվող աղբյուրների փոխանցման՝ երգչուհին և իր ամուսինը շատ երջանիկ են առաջնեկի լույս աշխարհ գալու առթիվ։ Ադելն ու Սայմոնը հանդիպում են գրեթե մեկ տարի, և երգչուհին իրենց հարաբերությունների հենց սկզբից խոստովանել էր, որ շատ կցանկանար որդի ունենալ և մի որոշ ժամանակով լքել մեծ բեմը, որպեսզի զբաղվի իր անձնական կյանքով։