Այսօր խորհրդարանում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կոչ արեց միմյանց հարգանքով վերաբերվել: Նա նշեց, թե պատգամավորներն ավելի շատ իրար երես են տեսնում, քան տանեցիների:
«Այս բարձր ամբիոնից մենք հաճախ լսում ենք բարոյախրատական դասընթացներ, մասնագիտական դասընթացներ: Ես հեռու եմ այդ տեսակետից և չեմ ուզում մտածել, որ Հայաստանի պառլամենտը պետք է նմանվի Տեր Թոդիկի դպրոցին: Սրա մեղավորը մենք ինքներս ենք, միայն Ազգային ժողովի նախագահը չպետք է ապահովի Ազգային ժողովի բնականոն գործունեությունը»,-նշեց Հովհաննես Մարգարյանը: