
Ֆուտբոլի Արցախի հավաքականն այսօր Ստեփանակերտում ընկերական հանդիպում է անցկացրել Աբխազիայի հավաքականի հետ: Տանտերերն առավելության են հասել խոշոր 3:0 հաշվով: Այս մասին հայտնում է ArmSport .am-ը։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ով նման հանդիպումները կարևոր է համարել թե սպորտի, թե երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից: