Թուրքիայում հեղաշրջման գործով ապացույցների մի մասը շինծու է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում պետական հեղաշրջում նախապատրաստելու մասին «Մոլոտով» գործի շրջանակներում էլեկտրոնային տեսքով ներկայացված փաստերի մի մասը դատարանի կողմից ճանաչվել է շինծու: Նման որոշում է կայացրել առանձնակի ծանր հանցագործությունների 4-րդ Անատոլիական դատարանը, որը զբաղում է գործի վերանայմամբ:

Դատարանի որոշման մեջ, որը մայիսի 6-ին մեջբերում է տեղի հեռուստաընկերությունը, նշվում է, որ «11 ու 17 սկավառակների վրա ներկայացված ապացույցները վերջնականապես կեղծ են ճանաչվել»:

«Կան լուրջ կասկածներ, որ դատավճռի համար հիմք հանդիսացած էլեկտրոնային կրիչներով մյուս բոլոր ապացույցները ևս շինծու են»,- ասվում է դատարանի որոշման մեջ:




Լրահոս