Ֆինանսների փոխնախարարը ներկայացրեց աղմկահարույց օրենքի մանրամասները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այս օրերին խորհրդարանում բուռն քննարկվեց և քննադատության արժանացավ:

Ըստ փոփոխությունների` արտերկրում շինարարությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է գրանցվեն Հայաստանում ու եկամտահարկը վճարեն Հայաստանում:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրենքին և նշեց, որ օրենքի մեկնաբանման մասով ապատեղեկատվություն է տարածվել, և կարևոր է, որ քաղաքացիներին ճիշտ իրազեկեն, թե ինչ է առաջարկում օրենքի փոփոխությունը:

«Կան ՀՀ քաղաքացիներ, որոնք, կամա, թե ակամա, աշխատում են դրսում: Երկու տիպի մոտեցում կա աշխատելու` գնում են, անհատների համար աշխատանք են կատարում ու հետ են գալիս` առանց դրսում գրանցվելու և այստեղ գրանցվելու: Եվ կան քաղաքացիներ, որոնք գնում են արտերկիր, այնտեղ են գրանցվում կազմակերպություններում, քանի որ առանց ձևակերպման ու գրանցման չեն կարող աշխատել: Այն քաղաքացիները, որ գնում, դրսում գրանցվում են, այդ կազմակերպությունը օտարերկրյա պետությանը վճարում է շահութահարկ, և ՀՀ քաղաքացիներից պահվում է եկամտահարկ: Խոսվել է այն մասին, որ ոչ թե հարկում ենք արտագնա աշխատողներին, այլ ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի դրսի կազմակերպությունները շահագրգռված լինեն իրենց կազմակերպությունները գրանցել Հայաստանում», – բացատրեց նա:

Օրենքի հետ կապված այլ մանրամասներ` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս