
Այսօր առավոտյան Թեհրանի բանտում մահապատժի է ենթարկվել 10 մարդ: Այդ անձինք մեղադրվում էին թմրանյութերի ապօրինի շրջանառման և, մասնավորապես, ավելի քան երկու տոննա թմրանյութ վաճառելու մեջ: Նրանք բաժանվել էին երկու խմբի և թմրանյութեր էին տարածում Թեհրանում: Պետությունն առգրավվել է այդ անձանց դրամական միջոցները, հողատարածքները և ունեցվածքը:
Միջազգային ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջին մեկ տարում Իրանում մահապատժի է ենթարկվել ավելի քան 488 մարդ, որոնց 33 տոկոսի դեպքում մահապատժի պատճառ է հանդիսացել թմրանյութերի մաքսանենգությունը, իսկ 13 տոկոսի դեպքում՝ բռնաբարությունը: