Գյումրիի “Շիրակ կենտրոնը” տեսանյութ է տարածել, որը պատմում է այն մասին, որ Թուրքիայում մահացած գյումրեցի կնոջ դին փաստաթղթերի պատճառով հնարավոր չի եղել տեղափոխել Հայաստան։
2002 թվականից իր մանկահասակ երեխային մոր խնամքին թողնելով, 24-ամյա միայնակ մայրը մեկնում է Թուրքիա`աշխատելու: Սկզբնական շրջանում կարծես գործերը վատ չեն ընթացել: Սակայն 2005-ին ծնողները լուր են ստացել, թե իրենց աղջիկը ավտովթարի է ենթարկվել և ծանր վիճակում գտնվում է Տրապիզոնի հիվանդանոցներից մեկում:
Մայրը մեկնել է Թուրքիա … 23 օր հետո, գիտակցության չգալով, երիտասարդ կինը մահացել է: Սակայն նրա դին չեն կարողացել տեղափոխել Հայաստան և հուղարկավորել են Տրապիզոնում:
Թեև ծնողները ևս հակված են իրենց աղջկա ավտովթարի հետևանքով զոհվելու վարկածին, սակայն նրանց հարևանների և ճանաչողների պնդումներով` երիտասարդ կնոջը Տրապիզոնում սպանել են ինչ-ինչ պայմանավորվածություններ խախտելու պատճառով :
Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: