Վանաձորում երիտասարդ աղջիկը կծել է թոշակառուի ազդրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վանաձորի բաժին ստացված հաղորդման փաստով:
Ինչպես  հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:20-ի սահմաններում Վանաձորի հիվանդանոցից հայտնել էին, որ ձախ կողերի փակ կոտրվածք, ձախ ազդրի դրսային մասի կծած վերք ախտորոշմամբ շտապօգնության բրիգադան Աղայան փողոցի թիվ 96/1 շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել նույն շենքի տան բնակիչ թոշակառու 75-ամյա Ժորա Մարտիրոսյանին:
Նույն օրը Ոստկանության Վանաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում պարզել են, որ առավոտյան նշված շենքի շքամուտքում վիճաբանություն է տեղի ունեցել Ժ. Մարտիրոսյանի և նույն շենքի 26 տան բնակիչ 26-ամյա Աննա Թումանյանի միջև:
Հիվանդանոցում Ժ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ ձեռքով և ոտքով հարվածներ է հասցրել իրեն Ա. Թումանյանը: Ժ. Մարտիրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ Ա. Թումանյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Գ. Շամշյանը հայտնում է, որ հաջորդ օրը՝ հոկտենբերի 20-ին, ոստիկանության Վանաձորի բաժին հաղորդում է տվել Ա. Թումանյանի մայրը՝ 50-ամյա Նունիկ Մխիթարյանը և հայտնել, որ վիճաբանության ժամանակ Ժ. Մարտիրոսյանը ծեծի է ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ: Ն. Մխիթարյանին նույնպես տրվել է դատաբժշկի ուղեգիր:




Լրահոս