Մոսկվայի գազանանոցում չամրացված կեսմետրանոց գրանիետ աղյուսն ընկել է երեքամյա երեխայի վրա: Փոքրիկը ստացել է կոնքոսկրի կոտրվածք ու փակ գանգուղեղի վնասվածք:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երբ երեխան նայել է կենդանիներից մեկին: Ընդ որում, այդ պահին երեխայի ծնողները երեխայից գտնվել են ոչ հեռու:
«Երեխայի մոտ կոնքոսկրի կոտրվածք է, ինչպես նաև փակ գանգուղեային վնասվածք: Մոսկվայի գազանանոցի աշխատակիցների հանդեպ ստուգումներ են սկսվել: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառն է դարձել անփութությունը»,- հայտնել են իրավապահ մարմիններից, գրում է vesti. ru-ն: