Ազատ դեմոկրատներն Աժ-ում չեն ներկայացնի Ժառանգություն խմբակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունների միջեւ խոչընդոտը Ռուբեն Հակոբյանն է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը` “Ժառանգություն” խորհրդարանական  խմբակցության նիստից հետո:
Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններից հետո “Ազատ դեմոկրատները” պահանջել են   Հակոբյանի անունը հանել  “Ժառանգության” ցուցակից: “Մենք առաջարկում էինք, որ  “Ժառանգությունը” ներկայացնի ոչ թե Ռուբեն  Հակոբյանը, այլ` Զարուհի Փոստանջյանը”, – հայտնել է Քոքոբելյանը` ընդգծելով, որ խմբակցությունում տարաձայնությունները Հակոբյանի անձով են պայմանավորված:  Ի պատասխան հարցին` հնարավոր է արդյոք, որ  “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչները պահպանեն իրենց մանդատները, սակայն լքեն  խմբակցության շարքերը, Քոքոբելյանը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ, ինչպես նաեւ հստակեցնել հետագա գործողությունները:




Լրահոս