Հաջորդ մրցաշրջանից Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզչի պաշտնը ստանձնող Թոմաս Տուխելը մեծ հույսեր է կապում Հենրիխ Մխիթարյանի հետ:
Bild-ը հայտնում է, որ գերմանացի մասնագետը մտադիր է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին օգտագործել փլեյմեյքերի դիրքում: Նշվում է` Մխիթարյանը մտնում է Տուխելի ծրագրերի մեջ, և նա կփորձի բաց չթողնել ֆուտբոլիստին:
Նշենք, որ վերջերս հաճախ է խոսվում, որ Մխիթարյանը կարող է լքել գերմանական ակումբը, իսկ նրա ծառայություններով էլ հետաքրքրվում է Թուրինի «Յուվենտուս»-ը: