«Պայմանագրային զինծառայողներն արժանապատիվ աշխատավարձ չեն ստանում». պատգամավորները կոչ արեցին ուշադրություն դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում այսօր քննարկվում էր «Հայաստանի հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ ելույթ ունենալիս պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ պայմանագրային զինծառայողների վարձատրության խնդիրն այսօր շատ մեծ է, և խնդիրը հատկապես առկա է սերժանտների դեպքում: Նա կոչ արեց քաղաքական ուժերին այս հարցի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել, ինչը ողջունեց նաև  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք էլ երբ որ բոլորս միասին եղել ենք սահմանամերձ շրջաններում, նկատել ենք, որ այո, արժանապատիվ աշխատավարձի խնդիրը կա պայմանագրային զինծառայողների, նրանք չեն ստանում այն աշխատավարձը, այն վարձատրությունը, որի համար իրականացնում են այդ ծանր պարտականությունը», – նշեց նա:




Լրահոս