Վրաստանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահը երկրի օրենսդիր մարմնի հաստատմանն է ներկայացրել Նախարարների կաբինետի նոր կազմը: Այս մասին հայտնում են երկրի նախագահի ադմինիստրացիայից: Դրանց համաձայն՝  համապատասխան փաստաթուղթն արդեն տրվել է խորհրդարանի գրասենյակին: Կառավարության նոր կազմում 3 նոր նախարարներ կան՝ Թինա Խիդաշելին (պաշտպանության նախարար), Գիգլա Ագուլաշվիլին (բնապահպանության նախարար) ու Տարիել Խեչիկաշվիլին (սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար):

Երկրի նախարարների կաբինետի նոր կազմի վերաբերյալ հրատապ որոշում կայացնելու վերաբերյալ Վրաստանի նախագահին դիմել էր երկրի վարչապետը, կառավարության ադմինիստրացիան ու խորհրդարանական մեծամասնության անդամները:




Լրահոս