Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Շնող գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Պապյանը, վարելով “Վազ 2106” մակնիշի 22 TT 319 համարանիշի ավտոմեքենան, Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի Շնող գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պապյանն ու ուղևոր, 26-ամյա Հեղինե Ճիճիլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանը հայտնում է, որ նրանք ամուսիններ են և ստացել են մարմնական կոտրվածքներ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: