Հայաստանի ԱԱԽ քարտուղարը մեկնում է Չինաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2012թ. հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, ՉԺԿ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Չեն Սեն Սյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինի, ՉԺԿ ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիեւի հետ, ում հետ կքննարկի ՇՀԿ-ում Հայաստանի Հանրապետության դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ կմասնակցի նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին:




Լրահոս