Ավստրիայում իրար են բախվել ուղևորտար երկու գնացքներ: Զոհվել է մեկ մարդ, ևս մեկը լրջորեն վիրավորվել է: Երկաթգծային պատահարի զոհն է դարձել գնացքի ինժեները, 60-ամյա ուղևորուհին ծանր վիճակում ուղղաթիռով հիվանդանոց է հասցվել:
Միջադեպը գրանցվել է Գրաց քաղաքի մոտերքում:
Բախումները, ենթադրաբար, տեղի են ունեցել այն բանից հետո, ինչ ինժեներներից մեկը տեսել է նախազգուշացնող լուսացույցը: