Ձգտելով դառնալ սուպեր մկանների տեր՝ 25-ամյա տղան հազիվ փրկվեց անդամահատությունից (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

25-ամյա բրազիլացի Ռոմարիո դոս Սանթոս Ալվեսը շատ էր ցանկանում մեծ և մարզված մկաններ ունենալ, սակայն չէր ցանկանում ջանքեր գործադրել, այդ պատճառով սկսեց օգտագործել սինթետիկ յուղ՝ սինթոլ, որի արդյունքում զրկվեց արհեստականորեն փքված ձեռքերից, գրում է New York Post-ը:

68079

Բոդիբիլդեր դառնալու միտքը երիտասարդի մոտ առաջացել է երեք տարի առաջ: Նրա համար օրինակ էին մարզասրահի իր ընկերները: Նրանք տղային ծանոթացրին սինթոլի հետ, որից հետո Ռոմիրիոն այլևս չկարողացավ հրաժարվել վերջինից, և նույնիսկ հերթը հասավ վտանգավոր ներարկումների:

Նա արդեն կնոջն էր ստիպում իր համար անհասանելի վայրերում ներարկումներ անել: Իսկ երբ վերջինս իմացավ, թե այդ դեղամիջոցը ինչ ազդեցություն է թողնում, պահանջեց ընտրել իրենց հարաբերությունների և սինթոլի միջև:

68078

Բրազիլացու մկանները մոտ 65 սմ աճեցին, սակայն դրանք սկսեցին թմրել, իսկ երիտասարդը պարբերաբար ցավեր էր զգում և չէր կարողանում շարժել իր մկանները:

«Եթե մեկ անգամ ներարկվում ես, և միանգամից արդյունք տեսնում, այլևս չես կարողանում դադար առնել»,- ասում է Դոս Սանթոսը:

Բժիշկը նույնիսկ ասել էր, որ ստիպված են լինելու անդամահատել նրա ձեռքերը, սակայն, բարեբախտաբար, մասնագետները կարողացել են գտնել ելքը և դուրս քաշել ներարկված սինթոլը:




Լրահոս