
2014 թ.-ին ներքին փախստականների թիվը ողջ աշխարհում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 38 միլիոն մարդու, ասվում է փախստականների հարցերով Նորվեգիայի խորհրդի զեկույցում:
Միայն անցած տարվա ընթացքում շուրջ 11 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տունը՝ իր հայրենի հողում հակամարտության պատճառով:
Համաձայն զեկույցի՝ ամեն օր իրենց տներից փախուստի է դիմում 30 հազար մարդ:
Մարդասիրական կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել հակամարտությունների կանխմանն ու տեղահանվածներին օգնելու վրա: