Ղարաբաղի ընտրությունները չճանաչած երկրները հենց իրենք խնդիր ունեն. Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություն ընտրելու ընտրական գործընթացը նրանք համարում են լեգիտիմ և համապատասխանող իրենց արժեքներին: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ մի քանի երկրներ չեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընտրությունները, այս մասին նշեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ Վրաստանը և Ուկրաինան իրենց հայտարարություններում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել են որպես ԼՂՀ օկուպացված տարածք, Մհեր Շահգելդյանը նշեց, որ դա գալիս է այն  հանգամանքից, որ այդ երկրները հենց իրենք խնդիր ունեն:

«Սա ոչ թե միջազգային հանրության արձագանքն է, այլ այն երկրների, որոնք հենց իրենք խնդիր ունեն: Իհարկե, գերադասել էր, որ նրանց արձագանքն այլ ձև լիներ, և մենք այս ուղղությամբ պետք է բավականաչափ աշխատենք», – նշեց Մհեր Շահգելդյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս