Տարեց իտալուհին իր ամբողջ ունեցվածքը կտակել է, սիրելի շանը որի արժողությունը գրեթե 2 մլն եվրո է: 84-ամյա կնոջ այս որոշման մասին հայտնել է նրա փաստաբանը: Կտակի համաձայն` Կիկո անունով շան տիրուհին թողել է երկու բնակարան, մի քանի հողակտոր, ինչպես նաև իր բանկային հաշիվները: Փաստաբանի խոսքով` կինն այս որոշումը կայացրել է ամուսնու մահվանից հետո:
Իտալական օրենսդրության համաձայն` տնային կենդանիներին թողած ժառանգությունն իրավական ուժ չունի: Կտակողը պետք է նշանակի նաև իր կամակատարին: Վերջինը պետք է ապահովի կենդանու արժանի գոյությունը մինչ կյանքի վերջ: Իտալուհին որպես կամակատար նշել էր իր փաստաբանին: