ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի՝ մայիսի 5-ի հրամանով կասեցվել են Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի պետի լիազորությունները։
Վարույթն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնում պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով:
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից կասեցվել են քննիչի լիազորությունները՝ մինչև կոնկրետ քրեական գործով համապատասխան վերջնական որոշման ընդունումը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Երեւանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար է նշանակվել Ռոբերտ Դարբինյանը։