
Հոկտեմբերի 21-ին Սիրիայում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Տոնական միջոցառմանը ներկա են եղել հայկական համայնքային կառույցների ղեկավարներ եւ հոգեւոր առաջնորդներ: Սիրիայի կառավարության կողմից ընդունելությանը ներկա է գտնվել բնապահպանության հարցերով պետական նախարար տիկին Նազիրա Սարգիսը: Ներկաների առջեւ ելույթ է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը: Նա հանգամանորեն անդրադարձել է Հայաստանի անցած 21-ամյա ուղուն` արժեւորելով նրա ներքին եւ արտաքին ձեռքբերումները: Համաձայն ՀՀ կառավարության որոշման` դեսպանը հանդիսավորությամբ մի քանի սիրիահայերի հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրերը: