
Անգլիացի երաժիշտ Ջեյմս Բլանտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ավարտել է իր երաժշտական կարիերան,-գրում է Lenta.ru-ն:
38-ամյա երգչի խոսքով` նա իր ապագան չի տեսնում նոր ստեղծագործություններ գրելով: Նա ասել է, որ պատրաստվում է կենտրոնանալ իր անձնական կյանքի վրա և ինչպես հարկն է հանգստանալ: Նախկին զինծառայող Բլանտը թողարկել է 3 սկավառակ, որոնք աշխարհում տարածվել են 18 միլիոն օրինակով:
Այսօրվա դրությամբ նրա վերջին ալբոմը՝ Some Kind of Trouble, թողարկվել է ԱՄՆ-ում 2011 -ին: Իսկ 2012-ի փետրվարին Բլանթը կատարեց համաշխարհային շրջագայություն, որից հետո այլևս համերգներ չտվեց: