Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության Վարչությունն այսօր որոշում է կայացրել Ազգային ժողովում կուսակցության անդամաներ Խաչատուր Քոքոբելյանի և Ալեքսանդր Արզումանյանի հետագա գործունեության վերաբերյալ, ինչի մասին կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել։
 
Հայտարարությունում ասված է.
Վերջին շրջանում “Ազատ դեմոկրատներ” և “Ժառանգություն” կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար և մենք ափսոսանք են հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:
Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, “Ազատ դեմոկրտաներ” կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում “Ազատ դեմոկրատներ” կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում “Ժառանգություն” խմբակցությունը:
Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունը, և որևիցե պատասխանատվություն չեն կրում “Ժառանգություն” խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով:
 




Լրահոս