Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «աստղ» դարձած հայտնի տաքսու վարորդի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից Armlur.am-ին հայտնում են, որ նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպեց անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով:

Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին:

Գագիկ Բեգլարյանը շեշտեց, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները մշակվել են բացառապես ի նպաստ տաքսու վարորդների, տաքսի ծառայությունների և ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների՝ հաշվի առնելով նրանց բոլոր առաջարկները:

Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին՝ ուսումնասիրել վարորդի առաջարկները և եռօրյա ժամկետում ամփոփ ձևով ներկայացնել իրեն:




Լրահոս