Նախօրեին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարեց, որ իրենք ԱՄՆ նախագահի ընտրություններում չեն սատարելու ո՛չ Բարաք Օբամային, ո՛չ Միթ Ռոմնիին: Իսկ պատճառն այն է, որ նրանք չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը, քանի որ հայերը միշտ խաբվածի կարգավիճակով են հանդես եկել: ԱՄՆ դեսպանատնից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչու են ԱՄՆ-ի նախագահները մշտապես «խաբում» հայերին եւ չեն արտասանում ցեղասպանություն բառը: «Միացյալ Նահանգներում մենք ունենք բաց քաղաքական գործընթաց, եւ ընտրողներն ու քաղաքական խմբավորումները, ինչպիսին է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, իրավունք եւ հնարավորություն ունեն հնչեցնել իրենց մեկնաբանություններն ու քննադատությունը ցանկացած թեկնածուի վերաբերյալ եւ քաղաքական գործընթացի ցանկացած փուլում»,-մեր հարցմանը նման պաշտոնական պատասխան տվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ