Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչների հետ:
Իտալացի գործակալը Թուրինում եղել է այն հյուրանոցում, որտեղ իսպանական ակումբը հանգրվանել էր «Յուվենտուս»-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ: Ռայոլան չի պատմել հանդիպման մանրամասների մասին, սակայն հայտնի է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի քանի սուպերակումբներ: