ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 16:30-17:00-ի սահմաններում, Կիեւյան փողոցում «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում երկու թանկարժեք ավտոմեքենաներ եւ դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում: Ավելի ուշ պարզվեց, որ համազգեստավորները «թիկնապահաթափ» էին անում Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արեւելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանին: Մեքենաներից առաջինում Ջնդին, կինն ու երեխան էին, իսկ երկրորդում՝ 6 թիկնապահ: Ու քանի որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստացել է երկիրը մաքրել թիկնապահներից, երեկ ոստիկանները հրապարակավ կանգնեցրին ավտոմեքենաներն ու թիկնապահներին տարան ոստիկանություն՝ զգուշացնելու, որ այլեւս ինքնագլուխ թիկնապահ չաշխատեն: Ի դեպ, մեր տեղեկություններով՝ մի քանի ամիս առաջ Ջնդիին ասվել է, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է վերացնել թիկնապահներին, բայց քրեական հեղինակությունը չի ենթարկվել:




Լրահոս