ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անհետանալուց հետո տախտակի ներկրման բիզնեսով հիմա զբաղվում է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա տախտակ է ներկրում ոչ միայն Վրաստանից, այլեւ Արցախից: Սակայն մարզպետը, լսելով մեր՝ այդ մասին տրված հարցը, խիստ զայրացավ, թե նման տեղեկություններով վարկաբեկում ենք իրեն: «Հիմարություն է, առաջին անգամ եմ լսում նման բան, ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա եւ անջատեց հեռախոսը: Սակայն, ըստ մեր տեղեկությունների, հիմա նա հայտնի «ՏԷՑ-ի կրուգ»-ում փայտամշակման գործարան է հիմնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ