ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այդպես էլ չի ներկայացել նախօրեին տեղի ունեցած ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստին ու որեւէ պարզաբանում չի տվել գործընկերներին: Հիշեցնենք, որ նրա դեմ էթիկայի հանձնաժողով բողոք էր ներկայացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, քանի որ պատգամավորը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նրա ձեռքից խլել էր ցուցապաստառներից մեկը: Ի դեպ, մինչ այդ էթիկայի հանձնաժողովը քննարկել էր ԱԺ եւս երեք պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Էդուարդ Շարմազանովի ու Կարո Կարապետյանի դեմ ներկայացված բողոքները: Թեեւ անցել է տեւական ժամանակ, սակայն նրանց վերաբերյալ չկա որեւէ որոշում: Մեկնաբանությունների համար դիմեցինք հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա օգնականի միջոցով խորհուրդ տվեց հարցն ուղղել ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանին: Վերջինս էլ իր հերթին չպատասխանեց հարցին՝ ասելով, որ դիմենք Փաշինյանին:




Լրահոս