Որքան հարկ են վճարել խմիչք արտադրող ընկերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն օրեր առաջ հրապարակել էր 2015թ. առաջին եռամսյակի  1000 խոշոր հարկատուների ցուցակը: Այսօր Armlur.am-ը կներկայացնի իրավիճակը` խմիչք արտադրող և արտահանող ընկերությունների պարագայում:

Հարկերի վճարման ցուցանիշով` առաջատարը Երևանի կոնյակի գործարանն է: Այս ամիսների ընթացքում ընկերությունը պետությանը վճարել է 1 մլրդ 285 մլն դրամ և գտնվում է ցուցակի 16-րդ հորիզոնականում: Մյուս ընկերությունների ցուցանիշները` ստորև`

62-րդ հորիզոնական, Պռոշյանի կոնյակի գործարան, 433 մլն 724 հազար դրամ

94-րդ հորիզոնական` Երևանի գարեջուր, 276 մլն 864 հազար դրամ

124-րդ հորիզոնական, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ, (ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյան), 201 մլն 927 հազար դրամ

170-րդ հորիզոնական, Գյումրի գարեջուր, 141 մլն 100 հազար դրամ (պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին),

210-րդ հորիզնոական, ՄԱՊ ՓԲԸ (ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյան), 113 մլն 255 հազար դրամ

225-րդ հորիզոնական, Արմենիա վայն գինեգործական ընկերություն, 106 մլն 657 հազար դրամ

283- րդ գործարան, Ավշարի գինու գործարան (Արայիկ Գրիգորյան, պատգամավոր), 85 մլն 567 հազար

306-րդ հորիզոնական, Երևանի շամպայն գինիների գործարան (ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյան), 79 մլն 486 հազար դրամ

349-րդ հորիզոնական, Վեդի-Ալկո, (նախկին պատգամավոր Մանվել Ղազարյան), 70 մլն 144 հազար դրամ

651-րդ հորիզոնական,  «Հայասի Գրուպ» (ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյան), 34 մլն 025 հազար դրամ




Լրահոս