ԱՆՕՐԻՆԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուների փոխանցմամբ՝ Smart soft ընկերությունը, որը շահագործում է 267 համարի երթուղին, անօրինական է գործում: Այս երթուղին, որը Երեւան-Աբովյան քաղաքներն է սպասարկում, վաղուց լիցենզիա չունի: Ընդ որում, այն լիցենզիայից զրկվել է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանի ղեկավարման տարիներին: ԿՏՆ լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը, սակայն, երեկ հակառակն էր պնդում: «2007 թվականից Smart soft ընկերությունը լիցենզիա ունի, եւ լիցենզիան էլ այժմ գործողության մեջ է, որեւէ խնդիր չկա: Գիծն օրինական է, թե չէ՝ ես չեմ կարող պատասխանել»,-մեր հարցին ի պատասխան՝ ասաց նա: Նշենք, որ 267 համարի երթուղին պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, որին երեկ մեզ չհաջողվեց գտնել:




Լրահոս