Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ համոզել ամերիկահայերին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես նախկին հրապարակումներում նշել էինք, Սերժ Սարգսյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում, որն ավարտվելու է այսօր, նույնիսկ միջին մակարդակի հանդիպում նախատեսված չէ ԱՄՆ պաշտոնյաների հետ: Վերջին երկու օրերին ԱՄՆ-ից ստացվող պաշտոնական հաղորդագրությունները հաստատեցին այդ լուրերը: Բայց ՀՀ իշխանություններին այսօր այդ փաստը, կարծես թե, չի էլ անհանգստացնում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանական վերնախավի ունեցած ակնկալիքներն այս այցից բոլորովին այլ բնույթ ունեն: Այս այցի արդյունքում որոշվելու է՝ արդյո՞ք Հայաստանը կկարողանա տարվա վերջին խուսափել տնտեսական խորը ճգնաժամից, թե ոչ: Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ փորձել ամերիկահայերին համոզել, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանի տնտեսությունում, այդ իսկ պատճառով վճռել է դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչներից անձամբ լսել սփյուռքահայերի պահանջները, որպեսզի գոնե դրանց մի մասին ընդառաջելու գնով հնարավոր լինի գումար «ներարկել» Հայաստանի տնտեսության մեջ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս