ԱՓՈՅԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր  Աշոտ Ափոյանը տեւական ժամանակ է՝ չի ներկայանում ոստիկանություն՝ իր նկատմամբ խարդախության հայտարարության հիման վրա նախապատրաստված գործի առթիվ բացատրություններ տալու: «Նա խոչընդոտում է քննության ընթացքին: Այս առթիվ ես գրավոր  դիմել եմ ՀՀ վերադաս դատարանին»,-մեզ հետ հեռախոսազրույցում դժգոհեց նախկին պատգամավորին խարդախության մեջ մեղադրող Հայկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Ափոյանն «Աշտարակ կաթ»-ի նախկին իրավաբան Հ. Հակոբյանից որպես նվիրատվություն հողեր էր ստացել՝ փոխարենը պարտավորվելով հոգալ նրա մոր բուժման ծախսերը, ինչը չէր արել:




Լրահոս